211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները. ԼՐԱՑՎԱԾ

views-count5590 դիտում article-date 09:11 23-05-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ 2 երիտասարդ կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները և գտնվում են ներսում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները գույքը դիտավորյալ վնասելու կասկածանքով նշված վայրից ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 17-ամյա Տ․ Թ․-ին և 16-ամյա Մ․ Մ․-ին։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։


Հրապարակումից կարճ ժամանակ անց SHAMSHYAN.com-ի խմբագրության հետ են կապվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրինությունից ու ուղարկել պարզաբանում՝ դեպքի վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ստորև. 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
    
Սույն թվականի մայիսի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած դեպքը վերաբերում է «AVG, Jakone, Macan» միջոցառմանը՝ պայմանավորված կեղծ QR կոդով տոմսեր տարածելու իրողությամբ։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր