Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի հատվածում հանդիպակաց երթևեկող, մյուս վարորդների համար վթարային իրավիճակ ստեղծող «Kia»-ի վարորդը վայրկյաններ հայտնվեց պարեկների «գրկում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Կարապետյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ հայտնաբերել են Կոտայքի մարզում չարամտորեն ճանապարհային երթևեկության կանոնները խախտած «Kia»-ի վարորդին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը օրեր առաջ Երևան-Սևան ավտոճանապարհին Կոտայքի մարզի վարչական տարածքում երթևեկում էր հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար:
Կոտայքի մարզի պարեկները րոպեների ընթացքում պարզում են, թե որ ուղղությամբ է օրինախախտ վարորդը երթևեկում ու վայրկյաններ անց օրինախախտը հայտնվում է պարեկների տեսադաշտում:
Վարորդըը ավտոմեքենայով տեղափոխվում է ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հատուկ պահպանվող տարածք և տեղում պարզվում է նաև, որ ավտոմեքենան եղել է հետախուզման մեջ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը, ով Երևանի բնակիչ 34-ամյա Տ. Ս.-ն է, ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։