Ողբերգական դեպք՝ Ծաղկաձորում. «Bagi» կվադրոցիկլը կողաշրջվել է. կա 2 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Ծաղակաձոր քաղաքում «Bagi» տեսակի կվադրոցիկլը կողաշրջվել է և կան զոհեր:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ծաղկաձոր քաղաքի Վլադիմիր Հարությունյան փողոցում. «Bagi» մակնիշի կվարդրոցիկլը կողաշրջվել է, ինչի հետ 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից 2-ը գիտակցության չգալով մահացել են:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկիանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ տեսուչ Կարեն Պողոսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ոստիկանությա Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազ Կարեն Սուքիասյանն ու դատախազի տեղակալ Դավիթ Թովմասյանը:
Դեպքի փատով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ, այն վարողի, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ տրանսպորտային միջոցը տեղափոխվում է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։