211652_close_icon

Վտանգի տակ փոքրիկ կյանքեր՝ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count26966 դիտում article-date 18:08 23-05-2025
Երեկ ՝ մայիսի 22-ին, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին նկատվել է մտահոգիչ երևույթ․ երկու փոքրիկ երեխաներ կանգնած էին երթևեկելի հատվածին մոտ՝ ծաղիկներ վաճառելու նպատակով։

Տեղանքը, որտեղ նրանք գտնվում էին, ոչ միայն չուներ անվտանգ պայմաններ, այլ նաև սպառնալիք էր ինչպես երեխաների, այնպես էլ վարորդների համար։

Խիստ մտահոգիչ է, երբ անչափահասները հայտնվում են այսպիսի վտանգավոր միջավայրում՝ առանց մեծահասակների հսկողության։ Նման դեպքերը խոսում են ոչ միայն սոցիալական անտարբերության, այլ նաև համակարգային խնդիրների մասին։

Հուսանք, որ համապատասխան կառույցները արագ կարձագանքեն և կձեռնարկեն անհրաժեշտ քայլեր՝ այս երեխաների անվտանգությունը ապահովելու և նրանց ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր