211652_close_icon
views-count37551 դիտում article-date 09:05 22-10-2014

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Opel-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ՃՈ աշխատակցի Toyota-ին. Toyota-ն գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ Հովտամեջ գյուղի վարչական տարածքում, բախվել են Opel մակնիշի 34 ՏM 984 համարանիշի և Toyօta Corolla մակնիշի 757 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էջմիածնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության քննիչները՝ քննիչ Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՃՈ պետի տեղակալ Եգոր Կարապետյանը և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota-ն հաշվառված է ՃՈ հաշվեկշռում և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ Opel-ը դեպի Արմավիր ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի՝ հատելով անգամ ճանապարհի բաժանարար գոտու 20 սմ բարձրության և 2 մետր լայնության ծաղկապատ հատվածն ու ստեղծելով վթարային իրավիճակ՝ բախվել է ՃՈ աշխատակցի ծառայողական ավտոմեքենային: Այս պահին վթարի վայր է ժամանել Հայաստանի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը: *** Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ պարզվել է վիրավորների ինքնությունը. Toyota-ն վարել է Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 28-ամյա Վարդան Հովսեփյանը, իսկ Opel-ը վարել է Էջմիածին քաղաքի բնակիչ, 26-ամյա Կարապետ Կարապետյանը: Վիրավորներն են Toyota-ի ուղևորներ՝ Տարոնիկ գյուղի բնակիչներ,18-ամյա Նունե Վարդանյանը և17-ամյա Անահիտ Մուրադյանը: Նրանք բոլորն այս պահին գտնվում են հիվանդանոցում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր