211652_close_icon
views-count28600 դիտում article-date 09:34 21-10-2014

Արտակարգ իրավիճակ Ծաղկաձոր քաղաքում. ռեստորանում պահվող արջը դուրս է եկել վանդակից. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ծաղկաձոր քաղաքի “Թփուտներ” ռեստորանային համալիրում պահվող 2 տարեկան արջը` դեռևս անհայտ պայմաններում, կարողացել է վանդակից դուրս գալ: Այս պահին նշված վայր է ժամանել Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը` Հրազդանի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ոստիկանությունը տեղեկացրել է նաև ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից նշված վայր են ուղարկել Հրազդանի թիվ 44 հրշեջ –փրկարարական ջոկատը: Հաշվի առնելով դեպքի արտակարգ լինելու բնույթը, ոստիկանության կանչով դեպքի վայր է ժամանում նաև 1-03 շտապօգնության խումբը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանում արդեն Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը և տնօրենի օգնական` Մանուկ Մանուկյանը, քանի որ միայն կենդանաբանական այգու աշխատակիցներն են կարողանում պրոֆեսիոնալ կերպով “քնեցնելով “` վնասազերծել արջին: Մանրամասները` քիչ ուշ: **** 11:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ կենդանաբանական այգու աշխատակիցներին, հրշեջ-փրկարարներին ու ոստիկաններին հաջողվեց անտառում հայտնաբերել արջին: Հոգեմետ դեղ կրակելով արջին` քնեցրել են նրան և այժմ սպասում են, որ նա թմրի, որպեսզի տեղափոխեն: *** 11:40 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ արջը քնեց, ինչից հետո նրան տեղափոխեցին "Թփուտներ" ռեստորանային համալիրի` իր վանդակ: Տեղում թիվ16 փրկարարական ջոկատի աշխատանքները ղեկավարում էր ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանը, իսկ Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատանքները ղեկավարում էր ջոկատի հարմանատար Սամվել Դավթյանը: Լուսանկարները և տեսանյութը ` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր