115995 դիտում
22:19 16-09-2017
Արտակարգ իրավիճակ Ծաղկաձորում գտնվող «Թփուտներ» ռեստորանում. Արջը դիվադադար է արել մարդկանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` սեպտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող «Թփուտներ» ռեստորանային համալիրի տարածքում գտնվող վանդակից արջը դուրս է եկել և վտանգ է առաջացնում այցելուների համար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` նշված վայր են ժամանել Հրազդանի թիվ 44 հրշեջ փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով:
Ժամանել են նաև թիվ 15 փրկարարական ջոկատը` փոխգնդապետ Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ: Տեղեկությունը փոխանցվել է նաև Երևանի կենդանաբանական այգու տնօրինությանը, և տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հանձնարարությամբ կենդանաբանական այգու համապատասխան խումբը մեկնել է Ծաղկաձոր:
Հրշեջ փրկարարներին հաջողվել է արջին մտցնել վանդակ:
Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վերջին ժամանակներս բազմաթիվ ահազանգներ ենք ստանում, որ որոշ ռեստորանային համալիրների տերեր կենդանիների ոչ բարվոք վիճակում գտնվող վանդակներում շատ վատ պայմաններ են ստեղծել կենդանիների համար, ու երբ կենդանիները վանդակից դուրս են գալիս, այդ վայ տերերը առաջին հերթին գազազած ահազանգում են 911 ծառայություն կամ կենդանաբանական այգի:
Ահազանգողները նաև արդարացիորեն բարձրաձայնում են, թե երբ է Կառավարությունը վերջապես խոսքից գործի անցնելու, վերացնեն այդ վայ մարդկանց կողմից ստեղծված վանդակները, որտեղ անմարդկային պայմաններում տերերն իրենց հաճույքի համար պահում են վայրի գազաններ:
Ճիշտ և արդարացի տարբերակն այն է, որ նմանատիպ հարցերով պետք է զբաղվեն միայն Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը 2014 թվականին նույն ռեստորանային համալիրում արտակարգ դեպք էր [url=https://shamshyan.com/hy/article/2014/10/21/31185/]տեղի ունեցե[/url]լ: Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Թփուտներ» ռեստորանային համալիրում պահվող 2 տարեկան արջը` դեռևս անհայտ պայմաններում, կարողացել էր վանդակից դուրս գալ:
Այդ պահին նշված վայր էին ժամանել Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը` Հրազդանի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ոստիկանությունը տեղեկացրել էր նաև ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից նշված վայր էին ուղարկել Հրազդանի թիվ 44 հրշեջ –փրկարարական ջոկատը:
[color=#EF2929]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1471 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)