Օպերատիվ խորհրդակցություն` ՃՈ նորանշանակ պետի մոտ. hնարավոր են պաշտոնանկություններ
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ արդեն 1 ժամից ավելի է, Ճանապարհային ոստիկանության պետ Արտակ Հարությունյանի մոտ խորհրդակցություն է սկսվել, որին ներկա են ՃՈ 1-ին և 2-րդ սպայական գումարտակների հրամանատարներ Արսեն Արշակյանը, Սուրեն Խուդոյանը, նույն գումարտակների վաշտի և դասակների հրամանատարները: Ներկա է նաև ՃՈ ղեկավար կազմը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խորհրդակցությունը վարում է ՃՈ պետը, ով ներկաներին տեղեկացնելու է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականները, որոնք վերաբերում են ՃՈ աշխատակից-վարորդ հարաբերություններին:
Չի բացառվում, որ որոշ վաշտի հրամանատարներ, տեղակալներ և դասակի հրամատարներ պաշտոնանկ լինեն:
Լուսանկարում՝ նորանշանակ ՃՈ պետ Արտակ Հարությունյանը
[img]/ups/images/0392524001413205422717064.jpg[/img]
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի