211652_close_icon
views-count3594 դիտում article-date 11:48 04-10-2014

Հակառակորդը կրկին սկսել է կրակել հայկական գյուղերի ուղղությամբ. Չորաթան գյուղի բնակիչը հրաշքով է ողջ մնացել

Ադրբեջանցիները կրկին սկսել է կրակահերթ բացել հայկական գյուղերի ուղղությամբ: Նախորդ օրն ադրբեջանական զինուժը հերթական կրակահերթն է բացել Չորաթան գյուղի ուղղությամբ՝ Չորաթանի բնակիչ Արմեն Սահակյանի «ԶԻԼ» ավտոմեքենայի վրա: Արմեն Սահակյանը հրաշքով է ողջ մնացել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը: «Արմենը մեքենան կանգնեցրել է գետի մոտ եւ իջել, որ ավազ վերցնի: Եթե մեքենայի մեջ լիներ, ողջ չէր մնա կամ շատ լուրջ վնասվածքներ կստանար»,- ընդգծեց գյուղապետը: Կրակոցները շարունակվել են մոտ 3 ժամ: Բարեբախտաբար, այլ վնասներ չկան: Հիշեցնենք, որ նախօրեին հակառակորդը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե իրենք վրեժ ունեն լուծելու, քանի որ հենց իրենց կողմից իրականացված հրադադարի խախտման ժամամակ 70 զինվոր է մահացել:

Նմանատիպ նյութեր