Ադրբեջանցիները կրակել են դաշտում աշխատող Չորաթան գյուղի 52-ամյա բնակչի ուղղությամբ
Ադրբեջանցիները կրակոցներ են արձակել Բերդի տարածաշրջանի Չորաթան գյուղի 52-ամյա Ամասի Քալանթարյանի ուղղությամբ, ով այդ պահին դաշտում աշխատփում էր: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը:
Միաժամանակ նշեց, որ բարեբախտաբար թշնամու գնդակը, ոչ թե իրենց համագյուղացուն է դիպել, այլ նրա «Վիլիս» մակնիշի ավտոմեքենայի դռանը: Գյուղապետի խոսքով, գյուղում արդեն բացվել է դաշտային աշխատանքների սեզոնը, եւ գյուղացիները գնում են դաշտում աշխատելու, իսկ հակառակորդը հիմնականում կրակում է այդ ուղղությամբ:
«Դեպքը տեղի է ունեցել գյուղի «Ներքին շեն» սահմանամերձ տարածքի խաղողի այգիներում: Կրակի տակ աշխատում ենք, մեզ մոտ միշտ այդպես է եղել»,-ասաց Վարուժան Բաղմանյանը: