Հակառակորդը սեպտեմբերի 1-ին կրակել է Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ. տոնական միջոցառումը ժամանակից շուտ է ավարտվել
Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը։ Երեկ գիշեր եւ այսօր առավոտյան կրակահերթ է բացել Տավուշի մարզի Բաղանիս եւ Ոսկեվան գյուղերի ուղղությամբ։ Այս մասին[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին վերը նշված գյուղերի բնակիչները։
Նրանք հայտնեցին, որ պատճառը հիմնականում սեպտեմբերի 1-ն էր։ Կրակոցների պատճառով նույնիսկ տոնական միջոցառումը շուտ են ավարտել։
Տեղի բնակիչներն ասացին, որ խուճապի չեն մատնվել, քանի որ դա իրենց համար սովորական է դարձել, հատկապես տոնական օրերին։ Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանն էլ հաստատեց, որ կրակոց եղել է, բայց չցանկացավ խոսել այդ մասին՝ նշելով, որ այդպես լարվածությունը ավելի է մեծանում, քան իրականում կա։
Բարեբատաբար, վիրավորներ չկան։ Միայն նյութական վնասներ են եղել։