9414 դիտում
21:23 30-09-2014
Արարատի մարզում 21-ամյա վարորդը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հեծանվորդին․ վերջինս հիվանդանոցում մահացել է
Այսօր՝ սեպտեմբերի 30֊ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20․20-ի սահմաններում Արարատի մարզի Նոր կյանք գյուղի բնակիչ 21-ամյա Հարություն Հարությունյանը Այգեվան գյուղում իր վարած Mitsubishi մակնիշի 19 ԼԼ 959 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Արարատի մարզի Արա լեռ գյուղի բնակիչ, 54-ամյա Գագիկ Գրիգորյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, մեկ այլ ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Արարատի բժշկական կենտրոն, որտեղ վրաերթի ենթարկվածը մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին։