51675 դիտում
22:25 18-05-2021
Ողբերգական դեպք Երևանում. 59-ամյա վարորդը ЗИЛ-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հեծանվորդին. վերջինս հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:58-ի սահմաններում 59-ամյա Յուրա Գրիգորյանը իր վարած ЗИЛ մակնիշի բեռնատարով Տիգրան Մեծի պողոտայում՝ Սասունցի Դավիթի հրապարակի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 14-ամյա հեծանվորդ Սարգիս Հ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրարարական ջոկատի փրկարարները, ովքեր վրաերթի ենթարկված երեխային մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային, ովքեր էլ տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 21:15-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից հայտնել են, որ երեխան հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:
Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
9447 դիտում
21:23 30-09-2014
Արարատի մարզում 21-ամյա վարորդը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հեծանվորդին․ վերջինս հիվանդանոցում մահացել է