36005 դիտում
12:12 07-02-2022
Մահվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. 61-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հեծանվորդին, վերջինս ժամեր անց հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 61-ամյա Վարազդատ Մ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գեղամավան գյուղի կենտրոնական փողոցում վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 40-ամյա Ռուսլան Ծ-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Սևան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ժամեր անց հարուցվել է քրեական գործ, քանի որ ժամը 22։00-ին «Սևան» ԲԿ-ից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
Վրաերթի մասին ՃՈ 11-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Բ. Սարիբեկյանի կողմից հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+