211652_close_icon
views-count19355 դիտում article-date 21:47 23-09-2014

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում, 43-ամյա մայրը տեղում մահացել է, 24-ամյա տղան հիվանդանոցում է

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի բնակիչ, 24-ամյա Վահե Աթաբեկյանը Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհի Սարիգյուղի վարչական տարածքում իր վարած ՎԱԶ-21011 մակնիշի 23 ՕՕ 371 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Տավուշի մարզի Սեւքար գյուղի բնակիչ, 55-ամյա Թոռնիկ Սահակյանի վարած ԿՌԱԶ մակնիշի 31ՏՏ 655 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով ՎԱԶ-21011-ի վարորդ Վ. Աթաբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն, իսկ նրա ուղեւորուհին, ով ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդի մայրն է, 43-ամյա Ջեմմա Շահնազարյանը, տեղում մահացել է: Վթարի վայր են ժամանել Ոստիկանության Իջեւանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Գարիկ Միրզոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սերժիկ Ղալթախչյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Իջեւանի քննչական բաժանմունքի քննիչ Արշակ Ղազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր