211652_close_icon
views-count11169 դիտում article-date 13:18 20-09-2014

Համասեռամոլ տղայի բողոքի պատճառով կալանավորված ԱԺ պատգամավորի որդու կալանքի որոշումը բողոքարկել են

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գեւորգյանի որդու՝ 23-ամյա Ռոմա Գասպարյանի կալանքը, ով կալանավորվել էր համասեռամոլ տղայի բողքի պատճառով բողքարկել են: Այս տեղեկությունը [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ Ռուստամ Գասպարյանը: Իսկ բողոքարկող տղային, ով Հայաստանից հեռացել է, իրավապահները դեռ չեն հայտնաբերել: Նրա բողքի հիման վրա Ռոմա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Մինչեւ այդ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գեւորգյանը [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ որդին՝ 23-ամյա Ռոմա Գասպարյանը, ով ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, համասեռամոլ տղայի պատճառով կալանավորվել է: Բողոքում նշվում է, թե ԱԺ պատգամավորի տղան մարդ է առեւանգել, բայց իրականում նման բան չի եղել: Իսկ պատճառը եղել է այն, որ այդ համասեռամոլ երիտասարդը սոցիալական ցանցով ծանոթացել է երիտասարդ տղաների հետ եւ նրանց վարկաբեկել: Մի քանիսն էլ ԱԺ պատգամավորի տղայի շրջապատից են եղել եւ խնդրել են նրան, որպեսզի միջամտի և նա չանհանգստացնի: Ռուստամ Գասպարյանի տղան գնում, խոսում է եւ թեժ զրույց է ստացվում՝ հրմշտոցներով: Բողոքում ներկայացված են առեւանգում եւ այլ չափազանցություններ, որոնց հիման վրա Ռ. Գասպարյանի որդուն կալանավորում են: Հարցին, թե ինչ է կարծում՝ այդ ամենը ի սկզբանե պլանավորվա՞ծ է եղել, թե՞ ոչ, ասել էր. «Միանշանակ դա ինձ ցավեցնելու համար է արվել, բայց հաստատ մեզ ցավեցնելը այդքան հեշտ չէ»: ԱԺ պատգամավորն ավելացրել էր նաեւ, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի:

Նմանատիպ նյութեր