211652_close_icon
views-count26296 դիտում article-date 12:49 19-09-2014

Մեզ ցավեցնելն այդքան հեշտ չէ. ԱԺ ԲՀԿ-ական, ազատամարտիկ պատգամավորի 23-ամյա որդուն համասեռամոլ տղայի բողոքի պատճառով կալանավորել են

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գեւորգյանի որդին՝ 23-ամյա Ռոմա Գասպարյանը, ով ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, համասեռամոլ տղայի պատճառով կալանավորվել է: Այս տեղեկությունը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ Ռուստամ Գասպարյանը: Նրա հետ զրույցից հասկացանք, որ որդու դեմ բողոքողին Հայաստանից հեռացրել են բողոքը ներկայացնելուց հետո: Բողոքում նշվում է, թե ԱԺ պատգամավորի տղան մարդ է առեւանգել, բայց իրականում նման բան չի եղել: Իսկ պատճառը եղել է այն, որ այդ համասեռամոլ երիտասարդը սոցիալական ցանցով ծանոթացել է երիտասարդ տղաների հետ եւ նրանց վարկաբեկել: Մի քանիսն էլ ԱԺ պատգամավորի տղայի շրջապատից են եղել եւ խնդրել են նրան, որպեսզի միջամտի և նա չանհանգստացնի: Ռուստամ Գասպարյանի տղան գնում, խոսում է եւ թեժ զրույց է ստացվում՝ հրմշտոցներով: Բողոքում ներկայացված են առեւանգում եւ այլ չափազանցություններ, որոնց հիման վրա Ռ. Գասպարյանի որդուն կալանավորում են: Հարցին, թե ինչ է կարծում՝ այդ ամենը ի սկզբանե պլանավորվա՞ծ է եղել, թե՞ ոչ, ասաց. «Միանշանակ դա ինձ ցավեցնելու համար է արվել, բայց հաստատ մեզ ցավեցնելը այդքան հեշտ չէ»: ԱԺ պատգամավորն ավելացրեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի:

Նմանատիպ նյութեր