211652_close_icon
views-count1237 դիտում article-date 18:51 09-07-2025

Արթուր Սարգսյանի պաշտպանները մտադիր են բողոքարկել նրա կալանքի որոշումը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի փաստաբան Սմբատ Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանի որոշումը 10-օրյա ժամկետում կբողոքարկեն Վերաքննիչ դատարանում։

Փաստաբանի խոսքով՝ մեղադրող կողմը 3 փաստարկ է ներկայացրել՝ թաքնվելու հավանականությունը, նոր հանցանք կատարելը, նախաքննությանը խոչընդոտելը։

Դատարանը կալանքի որոշում է կայացրել՝ բարձր համարելով նախաքննությանը խոչընդոտելու ռիսկը։

 

Նմանատիպ նյութեր