9351 դիտում
19:09 24-12-2018
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպանը բողոքարկել է կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ որոշումը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը բողոքարկել է պաշտպանյալի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը: [url=https://armenpress.am/arm/news/959250.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում՝ պաշտպանը նշեց, որ որոշումը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:
«Որոշումը ստանալուց անմիջապես 3-4 օր հետո բողոքարկել ենք»,- նշեց Հարությունյանը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 11-ին քննել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը:
Վաչագան Ղազարյանը առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորվել էր, ապա նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 միլիարդ դրամ գրավը: Այնուհետև Վճռաբեկ դատարանը բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը և ուժի մեջ թողել Ղազարյանին կալանավորելու որոշումը։
Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության անդամ, Ազգային անվտանգության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել 1 մլրդ ՀՀ դրամ գրավի դիմաց: Հունիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Նմանատիպ նյութեր
5295 դիտում
17:32 28-12-2018
Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց պաշտպանի բողոքը
20976 դիտում
22:12 30-12-2018
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը 50 մլն դրամ գրավով ազատ Է արձակվել. 24news
5434 դիտում
20:53 11-12-2018
Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցով նիստն ընդմիջվել է 2 ժամով, այն կարող է շարունակվել վաղը
Այս բաժնից
922 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
790 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
811 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը