211652_close_icon
views-count41987 դիտում article-date 21:10 29-08-2014

Կրակոցներ Երեւանում, Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկից հրազենային վնասվածքով մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[b][color=#CC0000]Shamshyan.com[/color][/b]-ի տեղեկություններով քիչ առաջ կրակոցներ են հնչել Երեւան քաղաքի Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, հրազենային վնասվածքով մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Արդեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Արամ Զախարյանի, Երեւան քաղաքի ոստիկանապետի օպեր-գծով տեղակալ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչները: Օպերատիվ քննչական խումբն այս պահին Թումանյան 6 շենքում գործող Էլիտ ավտովարձույթի տարածքում են,որտեղ կա նաեւ գրավատուն եւ ներսում իրականացվում են օպերատիվ-քննչական գործողություններ: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունն ու դեպքի հանգամանքները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր