8368 դիտում
18:47 25-08-2014
Սուրեն Խաչատրյանը` Լիցկան եւ նրա ազգականը պարգեւատրվել են մեդալներով
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ նրա մտերիմներից Նիկոլ Աբրահամյանը մեդալի են արժանացել: Այս տեղեկությունը SHAMSYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Նա ասաց, որ օրեր առաջ ԱԻն նախարար Արմեն Երիցյանը իրեն մեդալ է շնորհել ԵԿՄ-ի հետ համագործակցության համար, որը իրեն է փոխանցել ԵԿՄ նախագահ ,Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը:
Նշենք, որ Սուրեն Խաչատրյանը այս տարի ԵԿՄ համագումարին ընտրվեց ԵԿՄ վարչության անդամ: Մանվել Գրիգորյանի կողմից մեդալով պարգեւատրվել է նաեւ Սուրեն Խաչատրյանի մտերիմներից Նիկոլ Աբրահամյանը: Հարցին, թե վերջինս իր անվտանգության աշխատակիցն է ասաց, որ ոչ: «Նիկոլը իմ ազգականն է եւ ԵԿՄ անդամ»,- ավելացրեց Սուրեն Խաչատրյանը: Տեղեկություններ կային, որ մեդալ է ստացել նաեւ նրա անվտանգության աշխատակից Զարզանդը, սակայն Սուրեն Խաչատրյանը այդ լուրը հերքեց:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
2746 դիտում
18:59 07-04-2014
Սուրեն Խաչատրյանը` Լիցկան միաձայն խորհրդի նախագահ է ընտրվել
13356 դիտում
16:30 03-09-2014
Սուրեն Խաչատրյանը` Լիցկան՝ նոր պաշտոն ստանալու մասին
Այս բաժնից
706 դիտում
20:44 18-05-2024
Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
772 դիտում
19:59 18-05-2024
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
736 դիտում
19:31 18-05-2024
Դեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասին