1510 դիտում
19:31 18-05-2024
Դեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասին
Ոչ մի գործողություն չի արվել, զրպարտողները պատասխանատվության չեն կանչվել։
Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ին և դատախազությանը հանցագործության մասին ներկայացրած հաղորդմանը։
Նշենք, որ իշխանամերձ շրջանակները մի շարք տեղեկություններ էին տարածել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի մասին։ Սրբազանն իրեն զրպարտելու համար հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։
Նա նշեց, որ պետք է դատի տալ նրանց, ովքեր անգործությամբ են զբաղված, որովհետև զրպարտողները մինչև հիմա պատասխանատվության չեն կանչվել։ Օգտվելով առիթից՝ Բագրատ սրբազանը դիմեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին։
«Գիտեմ, որ պարոն Աբազյանը լսում է, դատախազությունը լսում է, ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել։ Այդ մարդկանց պետք է ուղղակի քրեական պատասխանատվության ենթարկեք զրպարտության համար»,- հայտարարեց սրբազանը:

Նմանատիպ նյութեր
1159 դիտում
07:45 15-05-2024
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Այս բաժնից
526 դիտում
19:00 21-01-2025
Կոստանյանն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
703 դիտում
18:48 21-01-2025
Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով
676 դիտում
18:37 21-01-2025
Եկամտի հայտարարագրումը դառնալու է անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք. Թադևոս Ավետիսյան