211652_close_icon
views-count1426 դիտում article-date 19:59 18-05-2024

Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

«Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Չախալյանի պաշտպան Արսեն Բաբայանը։

«Միջնորդության քննարկումը նշանակվել է այսօր` ժամը 22:30-ին»,- գրել է Բաբայանը:

Նա նաև տեղեկացրել է, որ դատը կկայանա Շենգավիթի նստավայրում, նախագահող դատավորն է Նելլի Բաղդասարյանը։

Հիշեցնենք` Չախալյանն ու մյուս 4 անձինք ձերբակալվել են մայիսի 16-ին կառավարության շենքի մոտ իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ խուլիգանություն կատարելու հիմքով։

Նմանատիպ նյութեր