211652_close_icon
views-count40941 դիտում article-date 22:25 24-08-2014

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Volkswagen Golf-ի վարորդը վրաերթի է ենթարկել 3 հոգու, իսկ հետո բախվել ծառի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ Երևանի Էրեբունի փողոցում Volkswagen Golf մակնիշի 34 VT 454 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 3 հոգու և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ականատեսների՝ վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ովքեր 2 ժամից ավելի է՝ սպասում են, մինչև կժամանի «մեծն» քննիչը: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունը պարզել է վրաերթի ենթարկված եւ հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: Նրանք են` Նոր-Արեշ 34 փողոցի բնակիչ, 23-ամյա Ժորա Բեջարյանը, Նոր-Արեշ 27 փողոցի բնակի,չ 21-ամյա Արամ Միրզոյանը եւ Աթոյան փողոցի բնակիչ, 24-ամյա Վաչագան Վարդանյանը, ովքեր տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Պարզվել է, որ մեքենան վարել է Նոր-Արեշ 15 փողոցի 53 տան բնակիչ, 23-ամյա Էդգար Վալադյանը, ով ավտոմեքենային գովազդային վահանակին բախվելուց եւ երեք անձանց վրաերթի ենթարկելուց հետո հեռացել էր վթարի վայրից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր