211652_close_icon
views-count30564 դիտում article-date 14:34 21-08-2014

Հիվանդանոցում մահացավ Ժողինստիտուտի ֆինանսական ֆակուլտետի դեկան Զաքար Կիրակոսյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 21-ին, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացավ օգոստոսի 14-ին ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Երևան քաղաքի Բաղյան փողոցի բնակիչ, 57-ամյա Զաքար Կիրակոսյանը, ով աշխատում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ որպես ֆինանսանկան ֆակուլտետի դեկան: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի ողջ անձնակազմի անունից ցավակցում ենք Մեծարգո գիտնականի և մտավորականի ընտանիքի անդամներին, ազգականներին և մտերիմներին: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 14-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Երևան քաղաքի Բաղյան փողոցի բնակիչ, 57-ամյա Զաքար Կիրակոսյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ուջան գյուղի վարչական տարածքում, իր կողմից վարած BMW X5 մակնիշի 78 PՍ 888 համարանիշի ավտոմեքենայով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել սեփական տան քարե պարսպին: Մինչ դեպքի վար կժամանեին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները, քաղաքացիներն ավտոմեքենայից դուրս էին բերել Զ. Կիրակոսյանին, ով տեղափոխվել էր Աշտարակի բժշկական կենտրոն: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները, ինչպես նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Աշտարակի հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել էին, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Հրշեջ փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմում էին. «Վթարի մեղավորը եղել է КамАЗ մանկիշի ավտոմեքենայի վարորդը, ով դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծել Զ. Կիրակոսյանի համար, ու վերջինս մի կերպ խույս է տվել КамАЗ-ից ու հավանաբար, չկարողնալով կառավարել մեքենան, տեղի է ունեցել վթարը»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր