7883 դիտում
22:29 05-12-2017
ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան է ընտրվել Ռուբեն Մելքոնյանը
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Արևելագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստում 21 կողմ և 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ ֆակուլտետի դեկան է ընտրվել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Դեռևս սեպտեմբերին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ 162 §76 հրամանով՝ մինչև ընտրությունների անցկացումը ֆակուլտետի դեկանի պարտավորությունները ստանձնած Ռուբեն Մելքոնյանն այսօր պաշտոնապես ընտրվեց որպես ֆակուլտետի դեկան:
Նշենք, որ մինչ այդ 1992 թ.-ից Արևելագիտության ֆակուլտետը ղեկավարում էր երկարամյա դեկան Գուրգեն Մելիքյանը: Նա 1991-1994 թվականներին եղել է Հայաստանի ազատագրության բանակի հրամանատարի՝ արտաքին կապերի գծով տեղակալ։ 2008 թ.-ին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։ Նա հեղինակ է երեք տասնյակ գիտական հրապարակումների, երեք մենագրության և երկու դասագրքի:
Նորանշանակ դեկան Ռուբեն Մելքոնյանը 2009 թ.-ից ֆակուլտետի դեկանի տեղակալ էր, իսկ 2010 թ.-ից Թյուրքագիտության ամբիոնի դոցենտ է: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների, բռնի կրոնափոխ հայության խնդիրները, ինչպես նաև հայկական թեմատիկան թուրքական գրականության մեջ:
Նմանատիպ նյութեր
1108 դիտում
17:46 03-04-2024
Հարություն Խաչիկյանն ընտրվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան
2933 դիտում
15:00 16-12-2016
Գալուստ Սահակյանը պարգեւատրել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանին
1826 դիտում
13:24 23-03-2020
Նախագահը տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ուսանողների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1177 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1003 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը