211652_close_icon
views-count17993 դիտում article-date 10:40 13-08-2014

Լարված իրավիճակ՝ Ագրարային համալսարանի տարածքում. ԱԽՔապատը վերածվում է ԱԽՔահավաբնի. սկսել է բախում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին Ազգային Ագրարային համալսարանի տարածքում հավաքվել են 1000-ից ավելի ուսանողներ և պրոֆեսորա-դասախոսական կազմի ներկայացուցիչներ, ովքեր իրենց զայրույթն են հայտնում ՕԵԿ առաջնորդ, տխրահռչակ ԱԽՔ անունը ստացած Արթուր Բաղդասարյանի և նրա կուսակից ընկերների կողմից համալսարանի տարածքում ապօրինի կառուցման դեմ: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դասախոսները ելույթ են ունենում և դատապարտում են օրենքի երկիր կառուցողի ապօրինի քայլերը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի ուսանողներ ասում էին, որ եվրոպական արժեքներ դավանող ՕԵԿ-ը այնպիսի շինություն է կառուցել, որը ավելի շատ նման է հավաբնի. հավանաբար այնտեղ նրանք զարկ են տալու հավաբուծությանը: Այս պահին տարածք են ժամանել նաև մեծ թվով ոստիկանության Կենտրոնի բաժնի և ոստիկանության հատուկ ստորաբաժանման (հրեշտակներ) ծառայողները: Համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը ներկայացրեց, որ օրեր առաջ Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել, որ նշված տարածքում կառուցվող շինությունը անօրինական է, և այն պետք ապամոնտաժվի, սակայն գիշերները Օեկ-ականները շինբրիգադով գաղտագողի, հայտնի ֆիլմի՝ Պանիկովսկու և Շուռա Բալագանովի նման արդեն ավարտին են հասցրել ուսանողության ասած հավաբունը: Միտինգի ընթացքում որոշվելու է նաև դասախոսական կազմի և ուսանողների հետագա անելիքը: Քիչ առաջ ուսանողներն ու դասախոսները ապամոնտաժեցին երկաթե ճաղավանդակները և մտան տարածք և այս պահին ոստիկանների գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել նրանց բախումը, սակայն կրքերը շիկացած են, և շինհրապարակ են այցելել Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր