211652_close_icon
views-count14338 դիտում article-date 23:29 11-08-2014

Հիվանդանոցում մահացել է վրաերթի ենթարկված անհատ ձեռներեցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 10-ին, հիվանդանոցում մահացել է Երևան քաղաքի Բյուզանդի փողոցի բնակիչ, 52-ամյա Ռուբեն Մովսիսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 8-ին կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մոտ՝ Երևանի բնակիչ, 25-ամյա Հայկազ Օսիպյանի կողմից վրաերթի ենթարկվելուց հետո: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/08/22969/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], օգոստոսի 8-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Հայկազ Օսիպյանը Արշակունյաց պողոտայում՝ ՀՀ կառավարությանն առնթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հարևանությամբ, իր կողմից վարած Shkoda մակնիշի 691 OV 61 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 2 հետիոտնի: Վարորդը փախուստի չէր դիմել, օգնություն էր ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, որոնցից մեկը հարվածի վայրից մոտ 10 մետր շպրտվել էր: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Վարդան Պետրոսյանը և տեսուչ Խաչատուր Գևորգյանը: Վիրավորներին օգնություն էին ցուցաբերել քաղաքացիները, ՃՈ աշխատակիցներն ու օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության բրիգադները, ովքեր վիրավորներին տեղափոխել էին ՛՛Էրեբունի՛՛ բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հետիոտները փողոցն անցնելիս են եղել թույլատրելի հատվածով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր