211652_close_icon
views-count26862 դիտում article-date 13:55 11-08-2014

Արտակարգ իրավիճակ եւ ուշաթափություններ՝ Լարսի անցակետում. 7 ժամ է՝ 10 կիլոմետրից ավելի հերթ է գոյացել. առանց պատճառաբանության 1000-ից ավելի հայերի թույլ չեն տալիս սահմանը անցնել

7 ժամից ավելի է՝ ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետում արտակարգ իրավիճակ է տիրում: Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, մեքենաների՝ 10 կիլոմետրից ավելի հերթ է գոյացել: Կանայք եւ երեխաները չեն դիմանում շոգին եւ սպասողական վիճակին: Պարբերաբար ուշաթափություններ են գրանցվում: Սակայն անցակետից չեն փոխանցում, թե ինչն է պատճառը, որ մարդկանց պահում են նման սպասողական վիճակում: Սպասողական վիճակում հայտնված հայերը [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի միջոցով Հայաստանի Արտգործնախարարությանը խնդրում են կապ հաստատել անցակետի անձնակազմի հետ եւ ստեղծված իրավիճակի հետ կապված փորձեն լուծումներ գտնել: Լուսանկարները՝ քիչ ուշ

Նմանատիպ նյութեր