211652_close_icon
views-count25259 դիտում article-date 19:14 02-08-2014

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են ԶԻԼ-ը, BMW-ն, Nissan-ը ու Volkswagen-ը վիրավորների մեջ է փոխոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 2-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Դավիթ Բեկ և Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում բախվել են ԶԻԼ մակնիշի 06 SL 340 համարանիշի, Nissan մակնիշի 120 ՈU 02 համարանիշի, BMW մակնիշի 34 MS 480 համարանիշի և Volkswagen Golf մակնիշի 34 AQ 848 hամարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որից 2-ը երեխաներ են մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Մամիկոն Գրիգորյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև 1-03 շտապօգնության և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դ. Մարտիրոսյանի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Nissan-ի միջից հիվանդանոց տեղափոխված տղամարդը ոստիկանության Նոր-Նորքի բաժնի փոխոստիկանապետն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ԶԻԼ-ի վարորդը, ով ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էր. «Իմ համար իջնում էի Դավիթ Բեկով, մեկ էլ տենամ տորմուզներս չի պահում»: Նախնական տվյալներով Nissan մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 750.000, BMW-ինը` 800.000, իսկ Volkswagen Golf-ինը` 120.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, Nissan մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր շուրջ 76.000, BMW-ինը`43.000, իսկ Volkswagen Golf-ինը` 54.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր