211652_close_icon
views-count15983 դիտում article-date 23:34 30-07-2014

Կոտայքի մարզում վթարի է ենթարկվել Իջևանի ոստիկանապետը. նա եղել է ընկերոջ BMW X5-ում

[b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով հուլիսի 28-ին ավտովթարի է ենթարկվել ոստիկանության Իջևանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Ազիբեկյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Իջևանի ոստիկանապետը եղել է իր ընկերոջ 35-ամյա Հրայր Միրումյանի վարած BMW X5 մակնիշի 50 ZZ 888 համարանիշի ավտոմեքենայում: Հ. Միրումյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին, իսկ Իջևանի ոստիկանապետը տեղափոխվել է Հրազդանի հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր