211652_close_icon
views-count36791 դիտում article-date 17:39 30-07-2014

Լարված իրավիճակ՝ Արտաշատի հիվանդանոցի մանկաբարձական-գինեկոլոգիական բաժանմունքում. բժիշկները սպառնում են մահացած նորածնի հարազատներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես նշված տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 օր առաջ Արարատի մարզի Արևշատ գյուղի բնակչուհի՝ 28-ամյա Եփրաքսյա Գրիգորյանի ամուսինը՝ 33-ամյա Սարգիս Ամիրյանն իր ընտանիքի անդամների հետ կնոջը տեղափոխում են Արտաշատ քաղաքի հիվանդանոցի մանկաբարձական գինեկոլոգիական բաժանմունք: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Եփրաքսյայի հարազատները զայրացած ու արդարացիորեն բարձրաձայնում էին, որ այսօր առավոտյան նա պետք է աղջիկ երեխա ունենար, սակայն որոշ ժամանակ անց հիվանդանոցի բժշկուհի Կարինե Հովհաննիսյանը, ով ըստ հավաքվածների, նախկին դատավորի աղջիկ է, նրանց հայտնել է, որ դժբախտություն է տեղի ունեցել. պորտալարը փաթաթվել է երեխայի պարանոցին և երեխան խեղդվել է: Հարազատները զայրացած ու նյարդայնացած պահանջում են բժիշկներից ճշմարտությունն ասել, սակայն վերջիններս տուժածներին ցավակցելու փոխարեն սպառնում են, որ կդիմեն ոստիկանություն, իսկ բժիշկներից մեկը նրանց ասել է. «Դե, ի՞նչ անենք: Մենք չէինք ուզում, որ այդպես լիներ, դեպք է, պատահել է, ցավում ենք»: Հարազատները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին նաև, թե՝ ճիշտ է՝ երեխային հետ չենք բերի, սակայն գոնե պարզվեն, թե ովքեր են մեղավորները և պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում նման դեպքեր տեղի չունենան: Նրանք արադարացիորեն ասում էին նաև, որ բժիշկներն իրենցից ոչ մի գումար չեն պահանջել, իրենք ոչ մի վճարում չեն կատարել, սակայն, ըստ իրենց, երեխայի մահը տեղի է ունեցել բժիշկների կողմից թույլ տրված անփության պատճառով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր