3391 դիտում
09:10 02-04-2016
Խոսրով Հարությունյանին անհանգստացնում են գինեկոլոգիական հարցերը. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հայտարարել է. «Մեծ պրոբլեմ կա մեր հասարակության մեջ, հիվանդությունների կանխարգելմանը մատների արանքով են նայում: Իսկ գյուղական բնակավայրերում կանանց գինեկոլոգիական հետազոտություն անելը մի մեծ պրոբլեմ է: Դա մեծագույն պրոբլեմ է, ամուսիններ են այնտեղ խառնվում, հազար ու մի պրոբլեմ է առաջանում»:
«ՉԻ» – Որ Խոսրով Հարությունյանը կանացի կրծկալների գծով մասնագետ է եղել՝ գիտեինք, բայց որ նաև գինեկոլոգիական հարցերից է գլուխ հանում՝ նորություն է: Ընդ որում, հարկ է նշել, որ Խոսրով Հարությունյանը սխալ է նշել մեր հասարակության գլխավոր պրոբլեմը, դա ոչ թե հիվանդությունների, այլ իշխանությունների կանխարգելման խնդիրն է, որին մեր հասարակությունը շատ հաճախ մատների արանքով է նայում:
Դա մեծագույն պրոբլեմ է, որի պատճառով ամուսիններ են էնտեղ խառնվում, տուն պահելու համար արտագաղթում են ու հեչ գինեկոլոգիական հարցերի ժամանակ ու հնարավորություն չունեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4536 դիտում
10:44 10-03-2017
Հեղինե Բիշարյանի հայտարարությունը խիստ անհանգստացնում է Արթուր Բաղդասարյանին. «Չորրորդ իշխանություն»
1712 դիտում
10:11 14-06-2016
Խոսրով Հարությունյանի ազդեցիկությունը հազիվ փոխնախարարի է «ձգում». «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը