211652_close_icon
views-count832 դիտում article-date 14:54 29-11-2026

Աննա Խաչատրյանը պարածանրամարտի ԱԱ չեմպիոն է

Բահրեյնում ընթացող պարածանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականին ոսկե մեդալ է պարգևել նաև Գավառի ներկայացուցիչ Աննա Խաչատրյանը։

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն։

«Աննայի համար սա միջազգային հարթակում առաջին մրցելույթն էր։ Նա հանդես եկավ մինչև 55 կգ քաշային կարգում և բարձրացնելով 39 կգ ծանրաձողը՝ հռչակվեց աշխարհի պատանիների չեմպիոն։ Աննայի անձնական մարզիչն է Ժորա Հովհաննիսյանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Աշխարհի չեմպիոն էր դարձել նաև Խորեն Ծատուրյանը։






 

Նմանատիպ նյութեր