211652_close_icon
views-count2005 դիտում article-date 12:20 28-11-2026

Պարտքի մարումից հետո Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներում կարող է վերականգնվել․ Մասադիկով

Հայաստանը պետք է ինքը որոշի՝ շարունակելո՞ւ է արդյոք մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), ՏԱՍՍ-ին և «Եվրազիմութ» ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը:

«ՀԱՊԿ-ը Երևանի ներկայիս կարգավիճակը նորմալ չի համարում, քանի որ այն փաստացի սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությունում», – հայտարարել է Մասադիկովը։
Սակայն, նա հավելել է, որ «որոշումը մնում է հայկական կողմի վրա․ պարտքի մարումից հետո Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներում կարող է վերականգնվել»։

Գլխավոր քարտուղարը նշել է, որ «կազմակերպությունը գործում է խստորեն իր կանոնադրության համաձայն և մտադիր չէ արհեստականորեն սրել իրավիճակը, սակայն չի կարող անտեսել իր անդամներից մեկի չմասնակցելը կոլեկտիվ գործերին»։

Նոյեմբերին ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհուրդը ընդունեց «որոշում «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածը Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառելու մասին»»: 25-րդ հոդվածը պարտադրում է որոշում կայացնել «կազմակերպության ներսում քվոտային պաշտոնների համար թեկնածուներ առաջադրելու իրավունքը կասեցնելու, ինչպես նաև քվեարկության իրավունքից զրկելու մասին»՝ «կազմակերպության բյուջեի նկատմամբ իրենց պարտքը երկու տարվա ընթացքում մարելու պարտավորությունները չկատարելու» դեպքում:

Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում չի վճարել իր անդամավճարները, բայց, ըստ կանոնադրության, կկարողանա վերականգնել անդամակցության իրավունքները, եթե ամբողջությամբ մարի իր պարտքը:

Նմանատիպ նյութեր