ԱՄՆ-ում հրաձգություն է տեղի ունեցել գիշերային ակումբի մոտ. վիրավորվել է 9 մարդ
ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի գիշերային ակումբներից մեկի հարևանությամբ հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է [url=http://edition.cnn.com/2017/04/16/us/ohio-columbus-club-shooting/index.html]CNN[/url] հեռուստաալիքը` վկայակոչելով ոստիկանությանը:
Միջադեպի հետևանքով 9 մարդ վիրավորվել է: Հրաձգության մասին տեղեկությունը ոստիկանությունում ստացվել է կիրակի տեղի ժամանակով 03:20-ին: Ոստիկանության տվյալներով` տուժածներին հոսպիտալացրել են, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
Դեռևս ոչինչ չի հաղորդվում կրակողների թվի և նրանց շարժառիթների մասին: