211652_close_icon
views-count1045 դիտում article-date 19:03 21-11-2026

Փաշինյանը քննարկել է Dell Technologies-ի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի, Մերձավոր արևելքի և Աֆրիկայի տարածաշրջաններում Dell technologies ընկերության նախագահ Էդրիան Մաքդոնալդի հետ։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը կարևորել է վերջինիս մասնակցությունը Digitec 2026–ին և համագործակցության ընդլայնումը Dell Technologies-ի հետ։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը շեշտել է առկա նախագծերի հետագա զարգացման և նոր ներդրումային  նախագծերի իրականացման հնարավորությունը։

Էդրիան Մաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունը՝ միաժամանակ հավելելով, որ Dell technologies–ը պատրաստ է քննարկել մեր երկրում ծրագրերի ընդլայնման հնարավորությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները հետագա աշխատանքների շուրջ։


 

Նմանատիպ նյութեր