211652_close_icon
views-count316 դիտում article-date 16:18 27-03-2026

Հայաստանում առաջին սինդիկացված վարկը. 300 մլն դոլար՝ արհեստական բանականության կենտրոն ստեղծելու համար

Հայաստանի բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ վեց ֆինանսական կառույցների միջև ստորագրվել է սինդիկացված վարկային պայմանագիր՝ տեխնոլոգիական մեգանախագծի ֆինանսավորման նպատակով։
 
Գործարքի շրջանակում առաջատար բանկերն ու ներդրումային կառույցները միավորվել են՝ Հրազդանում «ԱԲ գործարանի» կառուցման համար Firebird AI ընկերությանը տրամադրելու 300 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
 
«Պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը բացման խոսքում նշել եմ, որ սա ուղիղ ներդրում է ոչ միայն Firebird AI ընկերության, այլև Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի, նորարարության, գիտության և տնտեսության զարգացման մեջ։
 
Այս նախագիծը գալիս է կյանքի կոչելու 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված ռազմավարական հուշագիրը՝ շնորհիվ ՀՀ և ԱՄՆ կառավարությունների գործուն աջակցության, ընկերության հիմնադիրների գործադրած ջանքերի, ինչպես նաև հայաստանյան ֆինանսաբանկային համայնքի ներդրումների շնորհիվ։
 
Նախագիծը նպատակ ունի Հայաստանում ստեղծել արհեստական բանականության ժամանակակից տվյալների կենտրոն՝ հիմնված ամերիկյան NVIDIA ընկերության առաջատար տեխնոլոգիական լուծումների վրա»,- գրել է նախարարը։

Նմանատիպ նյութեր