211652_close_icon
views-count556 դիտում article-date 12:01 23-04-2026

Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում՝ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ գլխավոր տնօրենի 2026 թվականի ապրիլի 09-ի թիվ ՑՊ-042-04/26, ՑՊ-043-04/26 և ՑՊ-044-04/26 որոշումների համաձայն:

Ցուցակման պահից թույլատրվում է նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը, ինչպես նաև ռեպո գործարքների կնքումը:

Պարտատոմսերի ընդհանուր անվանական ծավալներն են՝ 3,000,000,000 ՀՀ դրամ, 2,000,000 ԱՄՆ դոլար և 2,000,000,000 ՀՀ դրամ: Թողարկումները համապատասխանաբար ունեն 100,000 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար և 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքներ, 10.25%, 5.5% և 10.00% տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքներ, ինչպես նաև 24 ամիս շրջանառության ժամկետ:

Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

 [email protected] |   010 59 20 20 |  amiobank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Նմանատիպ նյութեր