1432 դիտում
21:45 15-09-2023
«Վախենում եք բանավեճի գնալ, որովհետեւ կարող է պարզվի, որ էլի ոչ թե ձեր, այլ ուրիշի ձայնով եք խոսում, ուրիշ տեղ գրած սցենարով եք խաղում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Հայկ Մարությանին. aravot.am
Aravot.am-ը գրում է.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ քաղաքապետի թեկնածու, «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի հայտարարություններին։
«Ուզում եմ իմ տարակուսանքը հայտնել այն մարդկանց նկատմամբ, ովքեր արհամարհեցին բանավեճի հարթակը։ Բեմում միայնակ կանգնել, վարչապետի ձայնը նմանակելով՝ խոսել, դա վատ չէ։ Սա հեղափոխության արժեք է, սա ազատություն է, որ հանրապետության բոլոր բեմերն ու հրապարակներն ազատ են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար։ Եվ սա ժողովրդական, ոչ բռնի թավշյա հեղափոխության ամենամեծ արժեքն է։ Բայց հեղափոխության արժեք է նաեւ քաղաքական բանավեճը։ Ես երկու անգամ՝ որպես ՀՀ վարչապետ, մասնակցել եմ բանավեճերի, որովհետեւ բանավեճին մասնակցելը հարգանք ու խոնարհում է ընտրողի առաջ։ Բանավեճից հրաժարվելը արհամարհանք ու քամահրանք է ընտրողի նկատմամբ։ Բա հարցեր եք բարձրացնում, բա մեղադրանքներ եք հնչեցնում, դե գնայիր, նայեիր ՔՊ կուսակցության ներկայացուցչի աչքերի մեջ ու շպցնեիր ասելիքդ։ Բայց դուք աչքերի մեջ նայել չգիտեք, որովհետեւ չեք կարող, որովհետեւ բարոյական փախստականները չեն կարողանում նայել ուրիշների աչքերի մեջ։ Բա ինչո՞ւ չեք գնում բանավեճի, որովհետեւ վախենում եք, որ կարող է պարզվի, որ էլի ոչ թե ձեր, այլ ուրիշի ձայնով եք խոսում, կարող է պարզվել, որ ուրիշ տեղ գրած սցենարով եք խաղում։ Եվ մեզ էլ ասում են՝ նախկիններից չեք տարբերվում։ Դուք չեք տարբերվում նախկիններից, բա նալիկինը ո՞նց է լինում։ Էդ նախկիններն էին, որ ասում էին՝ մենք բանավեճի չենք գնում, մենք բանավիճելու բան չունենք։ Դա մաքուր ընտրակեղծարարի, բռնակալի, ուզուրպատորի, դավադիրի մոտեցում է։ Ժողովրդի ծառան չի կարող չկանգնել ժողովրդի առաջ»,- ասաց Փաշինյանը։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1099 դիտում
23:58 08-09-2023
Նախապայմաններն անընդունելի են, մենք շարունակում ենք բաց պահել Մարությանին հարցազրույցի և բանավեճի հրավերը. Հ1
Այս բաժնից
394 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
787 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
733 դիտում
16:23 22-01-2025
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյան