211652_close_icon
views-count262 դիտում article-date 23:32 30-09-2026

Պուտինը կարող է հանդիպել Սի Ծինփինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին մասնակցելու հրավեր ունի։

Գագաթնաժողովը նոյեմբերի 18-19-ը կանցկացվի Շենժենում, և միջոցառման շրջանակում հնարավոր է Ռուսաստանի նախագահի հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավեր ունի նոյեմբերին Շենժենում կայանալիք ԱԽՏՀ գագաթնաժողովին մասնակցելու, որի շրջանակում հնարավոր է նաև նրա երկխոսությունը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ»,– նշել է դիվանագետը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը չէր բացառել, որ ԱԽՏՀ առաջիկա գագաթնաժողովի հյուրընկալող Չինաստանի նախագահը կարող է քայլեր ձեռնարկել միջոցառման շրջանակում Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների եռակողմ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։

 

Նմանատիպ նյութեր