Պուտինն ու Թրամփը միմյանց ձեռք են սեղմել G20-ի շրջանակում. Կրեմլի խոսնակ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել են G20 գագաթնաժողովի շրջանակներում և հանդիպելիս միմյանց ձեռք են սեղմել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Երկու գերտերությունների ղեկավաները ողջույնի խոսքից հետո հայտնել են միմյանց, որ շուտով առանձին հանդիպում կունենան, փոխանցում է ТАСС-ը: