ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկները տաք հետքերով հայտնաբերեցին Երևանում կոպիտ կերպով երթևեկության կանոնները խախտած, հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս եկած «յաշիկավարին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկները շարունակում են պայքարը, ժողովրդի լեզվով ասած, այն «հղփացած», իրենց օրենքից վեր դասող վարորդների հայտնաբերման ուղղությամբ, ովքեր անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հասարակության նկատմամբ, չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, շատ դեպքերում էլ վթարային իրավիճակներ են ստեղծում օրինապահ վարորդների նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին ամիսներին ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել 200-ից ավելի ավտոմեքենաներ, որոնց վարորդները հանրությանը հայտնի օրենսդիր և գործադիր մարմինների, դատական և ուժային կառույցների աշխատակիցներ են, հայտնի մարդիկ, որոնք, մտածելով, թե հանրությունն իրենց ճանաչում է, ապա իրենք իրենց նժույգները կարող են ոնց սրտները ուզի վարել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՊԾ Երևան քաղաքի գնդի կողմից, որոշ և այլ վարորդների կողմից կատարված օրինախախտումների փաստերն ապացուցող տեսանյութեր են ձեռք բերվում, հիմնականում տրամադրված քաղաքացիների կողմից, ինչը վկայում է, որ պարեկային ծառայությունը վստահություն ունի քաղաքացիների մոտ։
Երեկ՝ հուլիսի 28-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի կարգադրությամբ հետախուզական խմբի պարեկները հայտնաբերել են «Mercedes G 500» մակնիշի՝ 01 WW 010 համարանիշերով ավտոմեքենայի օրինախախտ վարորդին, ով Բաշինջաղյան փողոցում, իրեն զգալով ինչպես ձուկը ջրում, չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը՝ 30-ամյա Արման Թ.-ն, ենթարկվել է վարչական պատասխանատվության, ով Քըրք Քըրքորյան (նախկին Լենինգրադյան) փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, որը կապված չէ վազանցը թույլատրվող տեղում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, ինչի համար ոչ միայն տուգանվել է, այլ նաև նրա նկատմամբ կիրառվել է 4 տուգանային միավոր։
Պարեկային ծառայությունը զգուշացնում է վարորդներին պահպանել երթևեկության կանոնները, հակառակ դեպքում ժամերի ընթացքում նրանք կհայտնաբերվեն, կենթարկվեն վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ տրանսպորտային միջոցը կտեղափոխվի ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է «յաշիկավարը» կոպիտ կերպով խախտում երթևեկության կանոնները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։