211652_close_icon
views-count262 դիտում article-date 10:44 17-11-2026

Արարատ Միրզոյանն ու Դան Նեկուլաեսկուն քննարկել են Հայաստան-Ռումինիա գործընկերության զարգացման հարցերը

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Դան Նեկուլաեսկուի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՄԱ նախարարությունից։

Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով պատասխանատու առաքելության մեջ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռումինիայի միջև գործընկերության զարգացման հարցեր: Անդրադարձ է կատարվել առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի այցելություններին, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու ընկալմամբ։

Նմանատիպ նյութեր