2700 դիտում
14:03 31-07-2020
Ինչ սկզբունքների մասին է խոսքը, երբ մարդու միակ սրբությունը մանդատն է. Իվետա Տոնոյանը Սերգեյ Բագրատյանի մասին
Դիրքորոշման էական տարբերությունների մասին խոսում է մի մարդ, որը ԲՀԿ քաղխորհրդի մինչև վերջին նիստը իր անվերապահ աջակցությունն ու համաձայնությունն է հայտնել կայացված բոլոր որոշումների վերաբերյալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Երբ մանդատը պահելու մոլուցքը վեր է տղամարդկային ու բարոյական բոլոր արժեքներից
Զարմանքս, անկեղծորեն, չկարողացա թաքցնել, երբ կարդացի երբեմնի գործընկերոջս՝ Սերգեյ Բագրատյանի ֆեյսբուքյան [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/31/1161220/]գրառումը[/url]: Մի պահ թվաց, թե նրա՝ սևով սպիտակին հանձնած մտքերը ծնունդ են առել հիշողության ժամանակավոր կորստի արդյունքում, հետո հասկացա՝ այդքան բաղձալի մանդատը ամեն գնով պահելու ճիգերն են նրա փոխարեն այդ տեքստը երկնել: Իսկապես ամաչում եմ… Դիրքորոշման էական տարբերությունների մասին խոսում է մի մարդ, որը ԲՀԿ քաղխորհրդի մինչև վերջին նիստը իր անվերապահ աջակցությունն ու համաձայնությունն է հայտնել կայացված բոլոր որոշումների վերաբերյալ:
Պետության հավերժական լինելու և հայոց պետականության հզորացման անհրաժեշտության մասին խոսում է մի մարդ, ում կողմից պետությանը հասցված միլիոնների վնասի կասկածանքով քրեական գործեր են հարուցված: Ընդ որում այդ վնասը փոխհատուցելու անհրաժեշտության մասին բազմիցս Բագրատյանին հորդորել է հենց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ այդ գործում առաջարկելով թե՛ իր, և թե՛ մեր ամբողջ թիմի օգնությունը: Երևի հենց այս հակասությունների մասին է խոսում պարոն Բագրատյանը, երբ ինքն ընդդիմանում էր պետությանը հասցված վնասը վերականգնել, իսկ մենք հակառակն էինք պնդում: Ինչևէ, իսկապես ցավում եմ, որ ընդամենը պատգամավորական մանդատը պահելու համար մարդ կարող է անցնել իր բարոյականության, իր տղամարդկային խոսքի, իր սկզբունքների վրայով: Թեպետ ինչ սկզբունքների մասին է խոսքը, երբ մարդու միակ սրբությունը մանդատն է…»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3361 դիտում
17:30 30-05-2017
Ճի՞շտ է, որ Իշխան Զաքարյանը գործադիրում ինչ-որ աշխատանքի կանցնի. Իվետա Տոնոյանը տեղյակ չէ
3320 դիտում
13:16 28-11-2019
Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը` Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Այս բաժնից
646 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
532 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
751 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am