211652_close_icon
views-count17809 դիտում article-date 17:09 30-10-2022

Երևանի քաղաքապետ և Էրեբունու թաղապետ, տեղյա՞կ եք, արդյոք, որ Արցախի պողոտայում արդեն իր անունը ստացած «Մահվան դիտահորի» պատճառով քաղաքացիները, այդ թվում՝ անչափահասներ, հայտնվել են հիվանդանոցներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մի քանի օր է, SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր իրենց զայրույթն են արտահայտում՝ ասելով, որ 2 ամսից ավելի է՝ Արցախի պողոտայում բաց դիտահորը իսկական պատուհաս է դարձել իրենց համար։ 

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր նաև ավտոմեքենա են վարում, ասում էին. «Էս լուկը փորձանք է դառել, մանավանդ գիշերային ժամերին։ Երբ բացակայում է արտաքին լուսավորությունը, ավտոմեքենաներ ու մոպեդներ են, որ անդազահան են լինում։ Չգիտենք՝ ով է պատասխանատու, ով պետք է դրա դեմն առնի։ Լրիվ անտերություն։ Էրեբունու թաղապետարան էլ ենք ահազանգել, բաց ոչ մի դրական արձագանք։ Արդեն մեր հեռախոսահամարներն անգիր գիտեն։ Զանգում ենք, չեն պատասխանում։ Մարդիկ էս դիտահորի պատճառով ընկել են հիվանդանոցները։ Ո՞վ է փոխհատուցելու էդ մարդկանց առողջական ծախսերը, չգիտենք։ Եթե Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը մի քիչ սրտացավ մոտեցում ցուցաբերեն երևանցիներիս նկատմամբ, ապա օրերի հարց է, որ էս՝ արդեն «Մահվան դիտահոր» անունը ստացած թնջուկի հարցը լուծեն, հակառակ դեպքում քաղաքապետարանի ու թաղապետարանի պաշտոնյաները կարան դառնան վիճակագիր ու գան էս դիտահորի մոտ, մի աթոռ դնեն ու գրանցեն, թե ժամում քանի ավտոմեքենա է վթարի ենթարկվում»։

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ եթե տարբեր օրերի, տարբեր ժամերի նշված վայրում բաց դիտահորի պատճառով դեպքեր տեղի չեն ունենում, դա շնորհիվ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ գումարտակների պարեկների է, քանի որ նրանք այդ հատվածում ծառայություն են կատարում՝ շատ դեպքերում վարորդներին զգուշացնելով, որ դիտահորը բաց է։

Այսօր էլ նշված վայրում  ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները, ովքեր նաև դիտահորի վրա տեղադրեցին անվադող, որը իբրև թե կօգագործվի որպես պաշտպանիչ վահան կամ «զգուշացեք, այստեղ է գտնվում Երևանի քաղաքապետարանի ու Էրեբունու թաղապետարանի բարձր հովանու ներքո ստեղծված մահվան դիտահորը»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր