211652_close_icon

Վարչապե­տի՝ մեդիայի հետ աշխատանք­ների գծով նոր խորհրդականի անունը հայտնի է. «Ժամանակ»

views-count1675 դիտում article-date 09:30 31-05-2017
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարա­պետյանի խորհրդական Շուշան Սարդարյանի պատգամավոր դառնալուց հետո նրա տեղը կառավարությունում թափուր է մնացել: Մեզ հասած տեղեկություններով՝ առաջիկայում թա­փուր տեղի համալրում է սպաս­վում: Մասնավորապես՝ հնարավոր է առաջիկայում վարչապե­տի մեդիայի հետ աշխատանք­ների գծով խորհրդական նշա­նակվի Հանրային հեռուստառադիոընկերության տնօրենի հատուկ նախագծերի գծով խորհրդական, «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակու­թյան նախկին ղեկավար Դիա­նա Մնացականյանը: Նա կա­ռավարությունում աշխատելու փորձ ունի: Հ1-ից հեռանալուց հետո կես տարի Մնացականյանը զբաղեցրել է նախկին վար­չապետ Տիգրան Սարգսյանի մամուլի քարտուղարի պաշտո­նը: Սակայն 2009թ. ապրիլին կրկին վերադարձել Հ1»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր