211652_close_icon
views-count487 դիտում article-date 23:44 02-11-2026

Պոլսահայ գործարարը դեմ է Հելոուինի տարածմանը Թուրքիայում

Թուրքիայում պոլսահայ գործարար, Ստամբուլի Բաքըրքյոյի նախկին փոխքաղաքապետ Նուրհան Չեթինքայան քննադատել է երկրում Հելոուինի տոնակատարությունների անցկացումը, հայտնում է Ermenihaber.am-ը։

58-ամյա Չեթինքայայի խոսքով՝ Հելոուինին առաջին անգամ ծանոթացել է շուրջ 15-20 տարի առաջ՝ ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ։

Նա նշել է, որ այդ տոնակատարությունը տեղ չունի ո՛չ իր մշակույթում, ո՛չ էլ կրոնական համոզմունքներում՝ դժգոհություն հայտնելով Թուրքիայում օտար ավանդույթների ընդօրինակման միտումից։

«Այսօր Թուրքիայում տեսնում եմ մի հասարակություն, որը փորձում է մեզ չպատկանող մշակույթներն ընդունել այնպես, կարծես դրանք սեփական մշակույթի մի մասը լինեն»,- ասել է Չեթինքայան։

 

Նմանատիպ նյութեր