211652_close_icon

Թուրքիայում ամփոփվել է պոլսահայ աշխարհահռչակ նկարչի անվան մրցաշարը

views-count667 դիտում article-date 22:49 12-05-2025
Հայտնի են Ստամբուլում գործող հայկական «Getronagan» (կենտրոնական) ավագ դպրիոցի կողմից կազմակերպված պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերի (Արամ Տերտերյան) անվան մրցաշարի արդյունքները: Հայտնում է ermenihaber.am-ը:

Հարյուր տարեկան ավագ դպրոցների միջև անցկացված մրցաշարի պարգևատրման արարողությունն անցկացվել է «Կենտրոնական»-ի սրահում, որը վարել է հայերենի ուսուցչուհի Դիանա Բուլդուքը: 

Մրցանակաբաշխությանը նվագել են Հագոփ Մամիգոնյանի ղեկավարած երաժշտական ակումբի անդամներ Էլիզա Սարաչօղլուն, Ադիս Դողանայը և Թայլա Սիրեմ Էրոլը:

«Fevziye Mektepleri» հիմնադրամի «Լույս» ավագ դպրոցի սան Բերրե Լալ Շամփազը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ «Սուրբ Խաղչ Տըբրեվանքի» ավագ դպրոցի ասն Լիա Փորթաքալյանը՝ 3-րդ տեղը:

Առաջին տեղը գրավել է «Կենտրոնական» ավագ դպրոցի սան Մարինա Աբդը:

Նմանատիպ նյութեր