slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Տեղի ունեցավ պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայայի «Հայերը Թուրքիայում» լուսանկարների ցուցահանդեսը
211652_close_icon

Տեղի ունեցավ պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայայի «Հայերը Թուրքիայում» լուսանկարների ցուցահանդեսը

views-count5637 դիտում article-date 21:24 24-11-2016
Նոյեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի նախասրահում տեղի ունեցավ ժամանակակից պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայայի «Հայերը Թուրքիայում» լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը և «Հայերը» ալբոմի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով հեղինակին, Պոլսից ժամանած հայրենակիցներին և մյուս հյուրերին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Ցուցադրված 60 լուսանկարների առանցքում մեր պատմական հողերում և Պոլսում ապրող հայերն են, Վանի Աղթամար կղզու Ս․Խաչ եկեղեցին, խաչքարեր, եկեղեցիներ, գերեզմանատներ և հուշակոթողներ՝ Պոլսից, Մուսա լեռան հայկական վերջին՝ Վաքըֆլի գյուղից, Կարսից ու Կեսարիայից։ Նուրանն առաջին անգամ է Հայաստանում՝ իր գրքի շնորհանդեսի ու լուսանկարների ցացահանդեսի բացման առթիվ: Համոզված եմ, որ այսուհետ նա հաճախ կայցելի Հայրենիք՝ իր հետ բերելով արվեստագետ ընկերներին: Մենք ամեն բան պիտի անենք Պոլսում ապրող ու ստեղծագործող մեր տաղանդավոր հայերին Հայաստանում ճանաչելի դարձնելու ուղղությամբ»: Ընդգծելով, որ այս տարի լրացավ Պոլսի հայկական «Մարմարա» օրաթերթի մեծանուն խմբագրապետ Ռոպէր Հատտէճեանի ծննդյան 90-ամյակը՝ ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց վաստակաշատ խմբագրապետի դերը պոլսահայ գրականության և մշակույթի պահպանման գործում: Պոլսում հայկական արժեքների պահպանության գործում ներդրած ջանքերի համար նախարար Հրանուշ Հակոբյանը Նուրան Աքքայային պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով: Նախարարության պատվոգրերի արժանացան նաև միջոցառման կազմակերպիչները՝ պոլսահայ լրագրող Սևան Աթաօղլուն և Առաջին հիփոթեքային ընկերության ղեկավար Դավիթ Աթանեսյանը: Այնուհետև Նուրան Աքքայայի ներկայացրած աշխատանքի մասին գնահատանքի խոսքով հանդես եկավ թուրքագետ Ալեքսանդր Սաֆարյանը: Նա նշեց, որ Աքքայան հայազգի մեր մյուս լուսանկարիչներ Յուսուֆ Քարշի և Արա Գյուլերի արժանի հետևորդն է: «Շնորհակալություն Սփյուռքի նախարարությանը և անձամբ նախարար Հրանուշ Հակոբյանին, որ նախարարության ստեղծման առաջին իսկ օրերից առանձնակի ուշադրություն են դարձնում պոլսահայ մեր արժեքները Հայրենիքում ճանաչելի դարձնելու գործին: Նախարարության հովանու ներքո և անմիջական նախաձեռնությամբ կազմակերպվում են պոլսահայ գրողների, երգիչների, երգչախմբերի և պարախմբերի համերգներ, ցուցադրություններ, շնորհանդեսներ: Այսօր մենք ականատես ենք Հայաստան-Սփյուռք կապերի իրական մերձեցման», - նշեց թուրքագետ Սաֆարյանը: Շնորհակալական խոսքով հանդես եկավ լուսանկարիչ Վահան Քոչարը: «Համոզված եմ, որ առաջիկայում մենք ներկա կգտնվենք Աքքայայի երկրորդ և երրորդ գրքերի շնորհանդեսներին», - նշեց նա: Պոլսահայ լուսանկարչի աշխատանքները բարձր գնահատեց նաև արվեստաբան Մարինա Ստեփանյանը: Միջոցառման ավարտին հանդես եկավ հեղինակը: «Ես անչափ երջանիկ եմ, որ իմ առաջին ցուցահանդեսը բացվեց Հայաստանում: Շնորհակալ եմ Սփյուռքի նախարարությանը՝ իմ երազանքն իրականություն դարձնելու համար: Ես ուզում եմ իմ ցուցահանդեսների, լուսանկարած դիմանկարների միջոցով Հայաստանի հասարակությանը ծանոթացնել Թուրքիայի տարածքում ապրող մեր տաղանդավոր, բայց ստվերում ապրող հայերին: Համոզված եմ, որ այսպիսի միջոցառումները իրական կամուրջ են հայության երկու հատվածների միջև», - ասաց Նուրան Աքքայան: Նշենք, որ Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 27-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր